3099 դիտում
10:06 09-06-2021
Հայաստանում ո՞ր հիվանդություններից են ավելի շատ մահանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա 4 ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 9 հազար 445 մարդ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 11 հազար 704 մարդ:
Հայաստանում ամենից շատ մահանում են սիրտ-անոթային և օնկոլոգիական հիվանդություններից: Ավելին՝ մեր հանրապետությունում ավելի շատ մահանում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից նախորդ տարվա 4 ամիսներին մահացել է 5 հազար 280 մարդ, իսկ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին՝ 5 հազար 821:
Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Իսկ Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-ապրիլ ամիսներին մահացել է 1828 մարդ, իսկ այս տարվա 4 ամիսներին՝ 1746: Ճիշտ է, այս ցուցանիշը 82-ով պակասել է մեկ տարվա ընթացքում, բայց միևնույնն է, այս հիվանդությունը շարունակում է մահվան պատճառների առաջատարը մնալ: Մասնագետների խոսքերով՝ նորագոյացություններից և սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացածությունը ավանդաբար կազմել է մահերի մոտավորապես 70 տոկոսը:
Բնակչության ծերացման գործոնը իր ազդեցությունը թողնում է մահացության ցուցանիշի և պատճառների վրա: Մասնագետների կարծիքով՝ մենք ծերացող հասարակություն ենք, և ժողովրդագրական տեսանկյունից եթե դիտարկենք, բնակչության պակաս ունենք»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1673 դիտում
20:23 07-06-2016
Ոչ վարակիչ հիվանդություններից յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է ավելի քան 40 միլիոն մարդ. ՀՀ ԱՆ
1678 դիտում
14:05 12-10-2015
Աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում
2770 դիտում
21:18 15-03-2016
Տարեկան 5,4 միլիոն մարդ է մահանում ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»