Ստամբուլում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի. տեսանյութ
Ստամբուլում ավտոկանգառի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հաղորդում է Reuters-ը:
Վիրավորվել է 36 մարդ, իսկ զոհվածներից 7-ը ոստիկանության աշխատակիցներ են:
Ըստ տեղեկությունների՝ պայթյունն ուղղված է եղել այդ ճանապարհով ընթացող ոստիկանության ավտոմեքենան, ինչից հետո կրակոցներ են լսվել:



