Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ 8 հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվն այսօր հասել է 21-ի: Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 18 զոհվածների 7 14 վիրավորների մասին: Քարթալ թաղամասում տեղի ունեցած փլուզման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
Աղբյուրի տեղեկություններով՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ շենքում փլուզման պահին 35 մարդ է գտնվել, որոնց մի մասը կենդանի է մնացել:
Փլուզման դեպքի առթիվ քննություն է կատարվում: Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառը շենքի տանիքին հավելյալ հարկերի ապօրինի շինարարությունն է, իսկ բետոնի բաղադրության մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ ծովի ավազ: