Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի
Ստամբուլում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի: Այս մասին հայտնում է TACC-ը:
Նշենք, որ Ստամբուլում պայթյուններից հետո իրականացվող գործողությունների արդյունքում միջադեպի հետ կապ ունեցող 13 կասկածյալ է ձերբակալվել։
[url=https://shamshyan.com/hy/article/2016/12/11/103735/]Հիշեցնենք[/url], որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: