211652_close_icon
views-count1624 դիտում article-date 15:04 06-06-2016

Անակնկալի չեկա Քուվեյթում դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկից. Մանվել Բադեյան

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության արդեն նախկին պատգամավար Մանվել Բադեյանին դեռ 10 տարի առաջ են առաջարկել Քուվեյթում դեսպանի աշխատանք, ինչն ընդունելուց ի տարբեր պատճառներով խուսափել էլ է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Բադեյանը` ի պատասխան հարցի, թե անակնկալի չեկա՞վ այդ առաջարկից: Մանվել Բադեյանը, պատասխանելով, իր պատրաստվածության մասին հարցին, նշեց, որ լրագրողները պետք է բոլորից լավ իմանան, որ 9 տարի շարունակ աշխատել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Սկզբից էն պարզաբանումը տամ, որ դեսպանը պաշտոնը ամենից առաջ քաղաքական պաշտոն ա, և դեսպանները լինում են երկու տեսակ, լինում են ինչպես կադրային դիվանագետներ, այնպես էլ քաղաքական գործիչներ: Վերցրեք ցանկացած երկրի փորձը»,-ասաց նա: Մանվել Բադեյաննը չի դադարեցնելու իր անդամակցությունը Հանրապետական կուսակցությանը:

Նմանատիպ նյութեր