211652_close_icon
views-count1201 դիտում article-date 15:31 16-04-2014

Ղազախստանի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Կարիմ Մասիմովը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության իրականացման գործում: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը: Իր հերթին, վարչապետ Աբրահամյանը ևս շնորհավորել է Կարիմ Մասիմովին՝ Ղազախստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր