211652_close_icon
views-count109067 դիտում article-date 12:50 05-06-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 5-րդ Պաշտպանական զորամիավորման առյուծ զինվոր, սպաներից, ովքեր արժանի հակահարված տվեցին ազերի ճիվաղներին

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլյան հայտնի դեպքերի ժամանակ ազերի բաշիբոզուկների դեմ պայքարում էին նաև ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտակերտի 5-րդ Պաշտպանական զորամիավորման սպաներն ու ժամկետային զինծառայողները: Վերջիններս նույնպես կյանքի գնով անառիկ պահեցին Արցախի սահմանները և արժանի հակահարված տվեցին ազերի վիժվածքներին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորները, ում կարելի է համեմատել առյուծ տղերքի հետ, նշում էին. «Ժողովուրդ ջան, մեզ վստահված սահմանները ամուր պահել ենք ու պահելու ենք: Այստեղ չկա` սպա ես, թե զինվոր` բոլորս մեկ բռունցք ենք դարձած ու է’լ ավելի ենք ամրապնդվում, երբ իմանում ենք, որ ժողովուրդն էլ թիկունքում է մեզ պահում: Մեզ մոտ հայտնի այն խոսքն է` բոլորը մեկի համար, մեկը` բոլորի: Իսկ առաջնագծից էլ խոնարհվում ենք արիաբար զոհված մեր սպաների ու զինվորների առաջ և ուզում ենք նրանց հերոս ծնողներին ասել` մեք նրանց հիշատակը վառ կպահենք»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 259+
259+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր