96118 դիտում
08:40 04-08-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասից. նորակոչիկները նույնպես պատրաստ են արժանի հակահարված տալ թշնամուն.ծնողները կարող են հպարտանալ իրենց առյուծ տղերքով
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Եղնիկներ» հայտնի զորամասը համալրվել է նորակոչիկներով, ովքեր այս օրերին սպայական կազմի հետ պատրաստվում են առաջիկայում Արցախի պաշտպանության բանակում ծառայության համար երդմնակալությանը:
Զինվորները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մենք նույնպես անառիկ ենք պահելու սահմանները, այս չնաշխարհիկ բնօրրանը, որի համար իրենց կյանքն են տվել բազմաթիվ քաջարի հայորդիներ և մենք հպարտանում ենք, որ ծառայելու ենք այն զորամասում, որի հիմնադիրներից է եղել նաև Շահեն Մեղրյանը: Մենք արդեն լավ գիտենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ «Եղնիկներ»-ի ներկայիս հրամանատար գնդապետը իր քաջարի մարտիկների հետ առանց զոհերի ու վիրավորների կարողացել է ազերի բորենիներից ազատագրել այնպիսի կարևորագույն դիրքեր, որոնք ադրբեջանցի ստահակներն ու նրանց վարձկանները մի քանի ժամով գրավել էին:
Սակայն, շնորհիվ Արցախի պաշտպանության բանակի սպաների, 18-20 տարեկան զինվորների ու մեր հրամանատարի, կարողացել են այդ դիրքերը հետ վերցնել, ու մենք այստեղից մեր ծնողներին, հարազատներին, ընկերներին ու բարեկամներին ասում ենք՝ զինվորական երդումը տալուց հետո ուս-ուսի տված պահելու ենք առաջնագիծը, որպեսզի դուք թիկունքում ավելի ապահով լինեք»:
Լուսանկարները և տեսանյութը՝ ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 565+
565+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)