ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 3-րդ Պաշտպանական զորամիավորման առյուծ զինվոր, սպաներից, ովքեր արժանի հակահարված տվեցին ազերի ճիվաղներին.ՄԱՍ 1
                        Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլյան հայտնի դեպքերի ժամանակ ազերի բաշիբոզուկների դեմ պայքարում էին նաև ԼՂՀ պաշտպանության բանակի 3-րդ Պաշտպանական զորամիավորման սպաներն ու ժամկետային զինծառայողները: 
Վերջիններս նույնպես կյանքի գնով անառիկ պահեցին Արցախի սահմանները և արժանի հակահարված տվեցին ազերի վիժվածքներին:
 Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորները, ում  կարելի է համեմատել առյուծ տղերքի հետ, նշում էին. «Ժողովուրդ ջան, մեզ վստահված սահմանները ամուր պահել ենք ու պահելու ենք: Այստեղ չկա` սպա ես, թե զինվոր` բոլորս մեկ բռունցք ենք դարձած ու է’լ ավելի ենք ամրապնդվում, երբ իմանում ենք, որ ժողովուրդն էլ թիկունքում է մեզ պահում: Մեզ մոտ հայտնի այն խոսքն է` բոլորը մեկի համար, մեկը` բոլորի: Իսկ առաջնագծից էլ խոնարհվում ենք արիաբար զոհված մեր սպաների ու զինվորների առաջ և ուզում ենք նրանց հերոս ծնողներին ասել`  մեք նրանց հիշատակը վառ կպահենք»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


