2920 դիտում
17:27 03-06-2016
Մի հատ Հանրապետական խմբակցությանը և հարակից մարդկանց թափ տաք, կարող է լիքը «Սմերչ»-ներ և Ս 300-ներ թափվեն նրանց հետևի և կողքի գրպաններից. Նիկոլ Փաշինյան
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ է հայ ժողովրդին զենքի և զինամթերքի թանկացումներով «լացացնելուն» ու Արտաշես Գեղամյանին առաջարկում է` «Մի հատ ձեր խմբակցության և հարակից մարդկանց մի հատ լավ թափ» տալ, կարող է լիքը սմերչներ և Ս 300-ներ թափվեն նրանց հետևի և կողքի գրպաններից:
Այս մասին այսօր Ն. Փաշինյանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում` ԵՏՄ-ից դուրս գալու Խաչատուր Քոքոբելյանի նախագծի քննարկման ժամանակ, երբ այդ հանձնաժողովի անդամ Արտաշես Գեղամյանն ասաց,, թե ՀՀ ՊՆ-ի մեկ տարվա բյուջեով հնարավոր է ռուսական ընդամենը 1 ժամանակակից զինտեխնիկա ձեռք բերել:
«Անընդհատ տարվում է այն միտքը՝ վայ, բա մենք փող չունենք, բա մեր բյուջեում փող չկա, մեր մի տարվա ՊՆ-ի բյուջեն մի հատ «Սմերչ»- ի գին արժի, Ս- 300-ին, կապ չունի» ու ավելացրեց. «Ի՞նչ արժի Միհրան Պողոսյանի ունեցվածքը: Էտ քանի՞ հատ Սմերչի գնով է թալանվել ՀՀ-ն բոլոր իշխանությունների կողմից, արդյոք կա որևէ նախկին պաշտոնյա, որի անձնական կապիտալն ավելի մեծ չէ քան ՀՀ-ի պետական բյուջեն»:
Այս մասին այսօր` ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում է ԵՏՄ-ից դուրս գալու՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հեղինակած նախագիծը, հայտարարեց պատգամավոր Ն. Փաշինյանը
Անդրադառնալով պատգամավոր Արտաշես Գեղամյանի այն դիտարկմանը, թե Ուկրաինան չանդամակցեց ԵՏՄ-ին՝ ու հիմա այնտեղից արյուն է ծորում, Մոլդովան չանդամակցեց՝ արյուն է ծորում, Վրաստանը չանդամակցեց՝ արյուն է ծորում, հարցրեց, թե ՀՀ-ի արյունը չի՞ նկատու՞մ, որ սկսել է ուրիշների արյան դարդը լացել:
Նմանատիպ նյութեր
17614 դիտում
21:12 13-07-2018
Մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք՝ գրպաններից 10 միլիոն եվրո կթափվի. Ն. Փաշինյանի պարզաբանումը
Այս բաժնից
505 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
994 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
766 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ