211652_close_icon
views-count91353 դիտում article-date 20:04 30-11-2019

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 23-ամյա վարորդը, ով Mercedes-ի առջևի համարանիշը հանել, հետևի հողմապակուն փակցրել էր ութանկյուններ, դրսում դանակ էր թափ տալիս ոստիկանների վրա, իսկ ներսում դարձավ «խոնարհ հարս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ոստիկանության Արմավիրի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում ծառայություն իրականացնելիս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նկատել են Mercedes մակնիշի 36 FՍ 589 համարանիշի ավտոմեքենա, որի առջևի համարանիշը բացակայում էր: Ոստիկանները նկատել են նաև, որ ավտոմեքենայի հետևի հողմապակուն փակցված է հանցագործ աշխարհում օգտագործվող «ութանկյուն» նշանը, ինչը խորացրել է նրանց կասկածները և նրանք որոշել են ստուգման նպատակով կանգնեցնել ավտոմեքենան: Ոստիկանները՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության վարչական շենքի հարևանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան և վարորդը՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 23-ամյա Կարեն Մանուկյանը, սկսել է զազրախոսել իրեն կանգնեցրած ոստիկանների և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների հետ: Հայտնի խոսք կա. «Կատվի խաղը մկան մահն է» ու երիտասարդ, օրինախախտ վարորդը բերման է ենթարկվում ոստիկանություն, սակայն նա բերման ենթարկվելու ժամանակ ավտոմեքենայի միջից վերցնում է սառը զենքի նմանվող մի մեծ դանակ ու սկսում թափահարել: Սակայն այստեղ էլ ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում երիտասարդի «սուսերով պարը» ընդհատվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բանժի պահպանվող հատուկ տարածք, դանակն էլ առգրավվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր