17617 դիտում
21:12 13-07-2018
Մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք՝ գրպաններից 10 միլիոն եվրո կթափվի. Ն. Փաշինյանի պարզաբանումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է ԵՄ գործընկերներից մեկի հետ ԵՄ-ի կողմից տրվող աջակցության մասին խոսակցությունը:
«Բրյուսելի օդանավակայանում իմ բրիֆինգի մի հատվածը պարզաբանման կարիք ունի: Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում:
ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչո՞ւ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի:
Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»,- ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/nikol.pashinyan/posts/2092200634433654]էջում [/url]գրել է նա:
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
10:27 29-04-2024
«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները
2860 դիտում
13:12 16-10-2024
Վաղը հանրապետության մի շարք շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև․ Սուրենյան
Այս բաժնից
754 դիտում
18:00 20-01-2025
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր
742 դիտում
17:27 20-01-2025
Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)