Զինեդին Զիդան. Հնարավոր է, հաջորդ մրցաշրջանում «Ռեալը» նոր մարզիչ կունենա
Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկոյից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/27/78210/]պարտությունից[/url] (0:1) հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի բացառել իր հրաժարականը կամ պաշտոնանկությունը մրցաշրջանի ավարտից հետո:
«Ես ամբողջովին վստահ իմ խաղացողների մեջ և հավատում եմ, որ նրանք աջակցում են ինձ: Սակայն հաջորդ մրցաշրջանում, հնարավոր է, մեզ փոփոխություններ են սպասվում, նույնիսկ` գլխավոր մարզչի պաշտոնում:
Պրիմերայի 26 տուրից հետո «Ռեալը» զբաղեցնում է 3-րդ տեղը` առաջատար «Բարսելոնայից» ետ մնալով 9 միավորով, ընդ որում` կատալոնացիները 1 խաղ պակաս են անցկացրել: