211652_close_icon
views-count15547 դիտում article-date 11:36 01-06-2016

Ինչպես է գեներալ Մանվել Գրիգորյանը փորձում պաշտպանել երեխաների իրավունքները ու ինչ է անում նրանց համար

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր մանուկներին՝ երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, Զորավար, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքում, որը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկյացնում է ստորեւ. «Երեխաները մեր ապագան են: Մեզանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր երկրի վաղվա օրը: Հզոր Հայաստան, բարեկեցիկ, պաշտպանված Արցախ ունենալու նպատակով` մենք, գործընկեր կառույցների հետ համատեղ, շարունակաբար պատանի երկրապահ կամավորականների հրամանատարասերժանտական դասընթացներ ենք կազմակերպում: Երկրապահում պատանիներն ու աղջիկները հայրենասիրական դաստիարակություն են ստանում, մեր այս կառույցով անցած երեխաները լավ մարդ, լավ մասնագետ են դառնում, դառնում են լիարժեք քաղաքացի, պիտանի մարդ երկրի, ազգի եւ իրենց ընտանիքների համար: Հետաքրքիր մի զուգադիպությամբ` այս տարի Եռասերունդ Երկրապահի ճամբարում պատանի երկրապահների ուսումնամարզական վարժանքների բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպվել է հենց հունիսի 1-ին: Շնորհավորում եմ բոլորիս ճամբարային սեզոնի բացման կապակցությամբ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ այստեղ պատանի երկրապահները զուգորդելու են ամառային հանգիստը եւ ուսումնամարզական վարժանքները: Յուրաքանչյուր առարկայի դասավանդումն, ի դեպ, վստահված է տվյալ ոլորտի լավագույն մասնագետների: Այս հարցում մեզ լիուլի աջակցում են հայ առաքելական եկեղեցու սպասավորները, գործընկեր կառույցների` պաշտպանության, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արդարադատության, սփյուռքի նախարարությունների, կադաստրի կոմիտեի, ոստիկանության, փաստաբանների պալատի մասնագետները, ովքեր նույնպես կամավորական են, ովքեր նույնպես դասընթացներում ընդգրկվել են կամավորության սկզբունքով: Այս տարվա ամառային վարժանքները կանցնեն 13 հերթափոխով, եւ ընդհանուր առմամբ այս գործընթացում ներգրավված կլինեն մոտ 5 000 պատանի երկրապահ ՀՀ բոլոր մարզերից, Երեւանի բոլոր բաժանմունքներից, Արցախի բոլոր վարչական շրջաններից, նաեւ` Սփյուռքից: Դասընթացներում ընդգրկված են նաեւ գործընկեր կառույցների աշխատակիցների երեխաներ, նաեւ`ծնողազուրկ ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Մենք էլ այս կերպ ենք փորձում պաշտպանել երեխաների իրավունքները: Ի դեպ, ճամբարային գործընթացում պատանիների կողքին կլինեն նաեւ երիտասարդ երկրապահներ, ավագ սերնդի երկրապահներ, բոլոր 13 հերթափոխերում ընդգրկված անձանց ընդհանուր քանակն ավելի կլինի 6 000-ից: Եվս անգամ շնորհավորելով մանուկներին` իրենց տոնի կապակցությամբ` բարի երթ եւ հաջողություններ եմ մաղթում մեր ճամբարին»:

Նմանատիպ նյութեր