211652_close_icon
views-count93696 դիտում article-date 15:49 02-04-2016

Չի բացառվում որ վաղը ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանանք, թե գեներալ Մանվել Գրիգորյանը ինչ որոշում կայացրեց ու ինչ քայլերի են դիմելու

Արցախին պարտադրված պատերազմից ի վեր ԵԿՄ-ն նպաստել է եւ պետության կայացմանը եւ բանակի ստեղծմանը: Այսօր էլ բանակի հետ ակտիվորեն համագործակցում է եւ ցանկացած պահի պատրաստ է կատարել իր առաջ դրված պարտավորությունները: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը: «Իհարկե, ժամանակները պետք է կարողանանք տարբերել, քանի որ հիմա ֆիդայության տարիները չեն, որ ամեն մեկն ինքնուրույն գործի: Այսօր համակարգված աշխատելու ժամանակն է: ԵԿՄ ղեկավարն էլ, ԵԿՄ-ականներն էլ այսօր մտահոգ են երկրում տիրող իրավիճակով, ինֆորմացիային լիարժեք տիրապետում են, համագործակցում են զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի եւ ՊՆ նախարարի հետ, ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական Արցախ պետության ղեկավարության հետ եւ ամեն պահի պատրաստ են 100 տոկոսով կատարել իրենց առաջ դրված պարտականությունները: ԵԿՄ-ն իր ամբողջ կառույցով կատարել, կատարում եւ կատարելու է իր առջեւ դրված պարտականությունը»,- նշեց Վարդան Վարդանյանը: Հարցին, թե ԵԿՄ-ականները ինչին են սպասում՝ առաջին գծում հայտնվելու համար, պատասխանեց. «Կարող է վաղը ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանանք, թե ինչի էին սպասում»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի հրահանգով 20 տարեկանից բարձր բոլոր ԵԿՄ-ականները հավաքվել են ԵԿՄ վարչությունում: Մանվել Գրիգորյանը բոլորին հրավիրել է խորհրդակցության, որ անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ:

Նմանատիպ նյութեր