Ինչ նվերներով են փոխանակվել գեներալ Մանվել Գրիգորյանը եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարը եւ ինչ հուշագիր են ստորագրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԵԿՄ-ն շարունակում է գործակցության հուշագրեր ստորագրել նախարարությունների հետ: Այսօր հերթականը ստորագրվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ: Ըստ այդմ փաստվեց, որ նախարարության մասնագետները կընդգրկվեն պատանի երկրապահների ուսուցման դասընթացներում, ԵԿՄ-ի եւ սպորտի նախարարության միջեւ համագործակցությունն էլ համակագրված բնույթ կստանա:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը կարեւորեց Երկրապահի առաքելությունն ու նշեց, որ երիտասարդների հարցերով համատեղ զբաղվելն արդյունավետ կլինի: Նա խորհրդանշական նվեր հանձնեց ԵԿՄ վարչության նախագահին:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանն էլ պարգեւատրեց նախարարին «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով եւ նշեց, որ առողջ մարմնում է առողջ հոգին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մանարմասները ներկայացնում է տեսանյութում: