Հակառակորդը Տավուշի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել
Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:
ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները: