211652_close_icon
views-count2259 դիտում article-date 09:37 04-11-2015

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82 միլիմետրանոց ականանետերից կրակոցներ է արձակել. ԼՂՀ ՊՆ

Նոյեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82 միլիմետրանոց ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

Նմանատիպ նյութեր