Հյուսիսային Կորեան կրկին ձախողել է բալիստիկ հրթիռի արձակումը
Հյուսիսային Կորեայի կողմից այսօր անցկացված հրթիռի փորձարկումը կրկին ձախողվել է:
Ինչպես հաղորդում է Tass-ը, Սեուլի աղբյուրների փոխանցմամբ, հյուսիկորեացի զինվորականները փորձել են արձակել «Մուսուդան» տեսակի միջին հեռահարության հրթիռ, սակայն այն արձայվելուց վայրկյաններ անց ընկել է:
Աղբյուրները նշել են նաև, որ այս պահին հարավկորեացի և ամերիկացի փորձագետները գնահատում են միջադեպը:
Նախորդ փորձարկումը, որն իրականացվել էր ապրիլի 15-ին, ևս անհաջողությամբ էր պսակվել: