211652_close_icon

Հյուսիսային Կորեան ձախողել է բալիստիկ հրթիռի արձակումը

views-count3790 դիտում article-date 13:42 15-04-2016
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել երկրի արևելյան ափամերձ հատվածում: Այդ մասին հայտնել են հարավկորեական իշխանությունները, փոխանցում է BBC-ն: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ չի հայտնել, սակայն լրատվական գործակալություններից մեկը հաղորդել է, որ հրթիռը եղել է «Մուսուդան» դասի՝ 3000 կմ հեռահարության, ինչը բավական է, որպեսզի հրթիռը հասնի Ճապոնիայում և Գուամում տեղակայված ամերիկյան ռազբազաներին: Ամերիկյան զինվորականները նույնպես հայտնել են, որ ականատես են եղել հյուսիսկորեական բալիստիկ հրթիռի անհաջող արձակմանը:

Նմանատիպ նյութեր