5231 դիտում
22:46 30-05-2016
Հայաստան-Գվատեմալա խաղում մի քանի ռեկորդ է սահմանվել
Հայաստան-Գվատեմալա խաղում, որն ավարտեց Հայաստանի հավաքականի [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/29/86527/]հաղթանակով[/url]` 7։1 հաշվով, գրանցվեց միանգամից մի քանի նոր ռեկորդ հայկական ֆուտբոլի համար։
Նախ, Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Մինչ այս մեր ընտրանին մի քանի անգամ հաղթել էր միայն 4։0 հաշիվներով։ Հայաստանի հավաքականը երբեք ոչ պաշտոնական, ոչ ընկերական խաղերում չէր խփել ոչ միայն 7, այլև 5 և 6 գնդակ։
Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել երեք գոլ խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Մինչ այս Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում` Իռլանդիայի դեմ մրցավեճում։
Ռեկորդներից զատ եղան նաև հետաքրքիր այլ իրադարձություններ։ հավաքականի կազմում իրենց առաջին գոլերը խփեցին Գեղամ Կադիմյանը և Զավեն Բադոյանը, իսկ Արթուր Սարկիսովը կրկին աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց հետո։
Նմանատիպ նյութեր
2536 դիտում
17:59 01-06-2016
Նոր վիճակագրական տվյալներ Հայաստան-Գվատեմալա խաղից հետո
2894 դիտում
14:12 18-09-2015
«Բորուսիա»-«Կրասնոդար» խաղում սահմանվել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի նոր ռեկորդ
1165 դիտում
21:58 31-01-2015
Օդապարիկով հեռավորության նոր ռեկորդ է սահմանվել
Այս բաժնից
1648 դիտում
21:28 03-05-2024
Ուշուիստ Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել կիսաեզրափակիչ
1684 դիտում
20:11 03-05-2024
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Թուրքիայում կայանալիք մրցաշարին