211652_close_icon
views-count3011 դիտում article-date 14:12 18-09-2015

«Բորուսիա»-«Կրասնոդար» խաղում սահմանվել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի նոր ռեկորդ

Եվրոպայի Լիգայի խմբային մրցաշարի 1-ին տուրի «Բորուսիա»-«Կրասնոդար» [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/17/65213/]խաղում[/url] (2:1) գրանցվել է նոր ռեկորդ: Հանդիպման ներկա է եղել 55 200 հանդիսկան, որը 2 հազարով գերազանցել է նախկին ռեկորդը, որը նույնպես պատկանում էր գերմանական ակումբի: 2011/2012 մրցաշրջանում «Շալկե»-«Ստյաուա» հանդիպմանը ներկա է եղել 53 123 հանդիսական: Նշենք, որ Եվրոպայի լիգայի ամենամարդաշատ հանդիպումը եղել է 2015թ. մարտի 19-ին կայացած «Դինամո» (Կիեւ)-«Էվերթոն» խաղը, որին ներկա է եղել 67 553 հանդիսական:

Նմանատիպ նյութեր