211652_close_icon

Նոր վիճակագրական տվյալներ Հայաստան-Գվատեմալա խաղից հետո

views-count2665 դիտում article-date 17:59 01-06-2016
Դառնալով հեթ-տրիկի հեղինակ Հայաստան-Գվատեմալա ընկերական խաղում՝ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի կազմում խփած գոլերի թիվը հասցրեց 19-ի։ Էդգար Մանուչարյանը խփեց հավաքականում իր 9-րդ գոլը՝ այդ ցուցանիշով հավասարվելով Գևորգ Ղազարյանի և Յուրա Մովսիսյանին։ Արթուր Սարկիսովը խփեց իր 5-րդ գոլը հավաքականի կազմում՝ հավասարվելով Արման Քարամյանին և Ռոբերտ Արզումանյանին և ընդգրկվելով հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում։ Ընդ որում, Սարկիսովն իր բոլոր գոլերը խփել է փոխարինման դուրս գալուց հետո։ Վերջապես Գեղամ Կադիմյանը և Զավեն Բադոանն իրենց առաջին գնդակները խփեցին հավաքականի կազմում՝ դառնալով հավաքականի կազմում գոլ խփած համապատասխանաբար 51-րդ և 52-րդ ֆուտբոլիստը։ Մինչ այդ հավաքականի կազմում գոլերի հեղինակների էին դարձել 50 ֆուտբոլիստներ։

Նմանատիպ նյութեր