Օդապարիկով հեռավորության նոր ռեկորդ է սահմանվել
Լրատվամիջոցները հաղորդել են, որ ամերիկացի Տրոյա Բրեդլիի և ռուսաստանցի Լեոնիդ Տյուխտաևի 6-օրյա օդապարիկով ճանապարհորդությունն ավարտվել է:
Նրանց՝ հելիումով լիցքավորված օդապարիկը պարեհաջող անցել է Խաղաղ օվկիանոսը և նրանք հասել են Մեքսիկա:
Հաղորդվում է նաև, որ նրանք օդապարիկով ճանապարհորդության հեռավորության և ժամանակի համաշխարհային նոր ռեկորդ են սահմանել՝ 137 ժամ և համարյա 8500 կմ:
Ըստ Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի կանոնների՝ նոր ռեկորդը պետք է 1%-ով գերազանցի նախորդին: