211652_close_icon

Սիմեոնեն «Ատլետիկոյից» միջոցներ է պահանջել թոփ-խաղացողներ գնելու համար

views-count4155 դիտում article-date 22:09 30-05-2016
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ակումբի ղեկավարությանը մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնցից գլխավորը` համաշխարհային կարգի խաղացողներ ձեռք բերելու համար միջոցներ հատկացնելն է, ինչր հնարավորություն կտար թիմին մրցակցել «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ: «Ատլետիկոյի» ղեկավարությունը մտադիր է բավարարել Սիմեոնիի պահանջները, քանի որ հակառակ դեպքում արգենտինացի մասնագետը կարող է հեռանալ թիմից: Մասնավորապես, այս ամռանը ձեռք կբերվի «Բենֆիկայի» առաջատար կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը: Բացի այդ, «Ատլետիկոն» ցանկանում է Սիմեոնիին նոր պայմանագիր առաջարկել` զգալիորեն ավելի բարձր աշխատավարձով:

Նմանատիպ նյութեր