5841 դիտում
10:53 24-03-2018
ՀՔԾ–ն փողկապ, տաբատ ու վերնաշապիկ գնելու համար բյուջեից հսկա միջոցներ է հատկացրել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում պետական կառույցները շարունակում են հրապարակել 2018 թվականին նախատեսվող գնումների պլանները:
Ինչպես տեղեկանում ենք մարտի 16-ին ստորագրված պաշտոնական փաստաթղթից, ՀՔԾ-ն այս տարի նախատեսում է 41 համազգեստ գնել, որոնցից յուրաքանչյուրի գինը 75000 դրամ է: Ընդհանուր առմամբ համազգեստ ձեռք բերելու համար կծախսվի 3075000 դրամ:
Իրավապահ կառույցի գնումների պլանում են նաև 41 անջրանցիկ հագուստները, որոնք գնելու համար նախատեսվում է 1845000 դրամ ծախսել: Անջրանցիկ հագուստներից յուրաքանչյուրն արժե 45000 դրամ: ՀՔԾ-ն կգնի նաև 12000 դրամ արժողությամբ 39 գլխարկ, որոնք գնելու համար կծախսվի 468000 դրամ:
Ընդհանուր առմամբ 184500 դրամ կծախսվի 4500 դրամ արժողությամբ 41 փողկապ գնելու համար: Գնումների պլանում են ներառվել նաև տաբատները, որոնք տարբեր գների են: Օրինակ՝ 15000 դրամ արժողությամբ 39 տաբատ կգնեն, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 585000 դրամ: Բացի նշվածներից ու այլ ապրանքներից, գնումների պլանի համաձայն՝ ՀՔԾ-ն կգնի 9400 դրամ արժողությամբ 41 վերնաշապիկ, որոնք ձեռք բերելու համար նախատեսվել է 385400 դրամ ծախսել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5184 դիտում
23:52 01-12-2022
Ջինսե տաբատ ու վերնաշապիկ վրան «գցած». աշխարհի դիվանագիտության մեջ չլսված մի բան. oragir.news
1217 դիտում
10:13 13-11-2014
Կառավարությունը 754 մլն դրամ է հատկացրել գերատեսչական աշխատակիցներին բնակարաններ գնելու համար. Ժողովուրդ
1304 դիտում
17:17 31-07-2014
Ուկրաինայի կառավարությունը պահուստային բյուջեից բանակին 741 մլն դոլար է հատկացրել
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»