slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Հալեպում Հանրապետության տոնին նվիրված միջոցառում է անցկացվել
211652_close_icon

Հալեպում Հանրապետության տոնին նվիրված միջոցառում է անցկացվել

views-count1613 դիտում article-date 19:00 30-05-2016
Մայիսի 29-ին Հալեպի «Գ. Եսայեան» սրահում նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 98-ամյակը, որը Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսյանի հովանավորությամբ կազմակերպել էր Համազգայինի Սիրիայի շրջանային վարչությունը: Հանդիսությանը ներկա էին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, հայ հոգևոր երեք համայնքապետերը, հալեպահայ կազմակերպությունների, Բերիո Հայոց թեﬕ ազգային վարչության և ազգային մարﬕնների ներկայացուցիչներ, հալեպահայ մշակութային, մարզական, բարեգործական միությունների անդամներ, բազմաթիվ հանդիսականներ: Միջոցառումը սկսվեց ՀՀ ազգային օրհներգի կատարմամբ, որից հետո բացման խոսքում նշվեց, որ 1918թ. մայիսի 28-ին ձեռք բերված Հայաստանի անկախությունը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ազգի նորագույն պատմության մեջ, որով հայությունը վերահաստատեց ազատ ապրելու իր իրավունքը՝ քաջ գիտակցելով, որ ազգերը զարգանում և հզորանում են միայն ազատ, անկախ և հզոր պետականությամբ: Խորագրի գեղարվեստական մասը շարունակվեց Առաջին Հանրապետության, նրա ստեղծման, ընթացքի, ձեռք բերած հաջողությունների ու կրած դժվարությունների մասին տեսաֆիլմի ցուցադրմամբ, որից հետո կատարումից հետո հանդես եկան Համազգայինի «Զվարթնոց» երգչախումբը, «Սարդարապատ» և «Շուշի» պարախմբերը: Հանդիսության պաշտոնական մասն ավարտվեց Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսյանի՝ ներկաներին ուղղված խոսքով, ով, հայրական օրհնությունը փոխանցելով նրանց, նշեց, որ մայիսյան հաղթանակները դարձան հայրենիքի կերտման, ազգային իղձերի և իդեալների իրականացման այն հիմնասյունը, որի հիմքի վրա տասնամյակներ անց կերտվեց հայկական նոր պետականությունը: Առաջնորդը տոնի կապակցությամբ իր շնորհավորական խոսքն ուղղեց Հայաստանի Հանրապետության և Արցախի նախագահներին, մայր հայրենիքի սահմանները հսկող մեր քաջարի զինվորներին:

Նմանատիպ նյութեր