Հանրապետության տոնին նվիրված միջոցառում է անցկացվել Մոնրեալում
Մայիսի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Մոնրեալում մասնակցեց Հանրապետության տոնին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ անդամներ, լրագրողներ:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան հայ համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ցուցադրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տեսաֆիլմ:
Իր ելույթում դեսպան Եգանյանն ընդգծեց Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման կարևոր դերակատարությունը ներկա և ապագա Հայաստանի կերտման գործում: Դեսպանը, մասնավորապես, նշեց, որ թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները իրենց հերթական արտացոլանքը գտան 98 տարի անց` 2016թ. ապրիլի սկզբին, երբ 1918թ. հերոսական սերնդի ավանդույթները շարունակող հայ ժողովրդի քաջորդիներն իրենց կայքը զոհաբերեցին հանուն Արցախի և Հայաստանի: