slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Մոսկվայում Հանրապետության տոնին նվիրված միջոցառում է անցկացվել
211652_close_icon

Մոսկվայում Հանրապետության տոնին նվիրված միջոցառում է անցկացվել

views-count2010 դիտում article-date 20:26 27-05-2016
Մայիսի 27-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին, որին ներկա էին Մոսկվայում տեղակայված ռուսաստանյան և տարածաշրջանային տարբեր կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների բազմաթիվ անդամներ: Իր ողջույնի խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշեց, որ Հանրապետության օրվա խորհուրդը ողջ հայության միասնությունն է, մեր պետականության վերակերտումը և ինքնիշխան պետության պատմական անցյալի լավագույն ավանդույթների բազմապատկումը: Դեսպանն ընդգծել է, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա մարտահրավերներին դիմակայելու համար առանցքային նշանակություն ունի Առաջին Հանրապետության օրվա խորհրդի գիտակցումը՝ որպես Հայոց պետականության հետագա ամրապնդման հրամայական: Դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը:

Նմանատիպ նյութեր