Լիտվայում անցկացվել է Հայաստանի առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառում
Մայիսի 27-ին Վիլնյուսի Բալիս Դվարիոնասի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ Հայկական երաժշտության փառատոնի եզրափակիչ համերգը` նվիրված Հանրապետության տոնին:
Համերգին բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը: Միջոցառմանը ներկա էին Լիտվայի մշակույթի նախարար Շարունաս Բիրուտիսը, մշակութային բնագավառի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր:
Համերգի ընթացքում պատանի երաժիշտների կատարմամբ հնչեց հայ դասական, ժողովրդական և ժամանակակից երաժշտություն: Երիտասարդ կատարողները նվագեցին Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի, Գեղունի Չիթչյանի և մի շարք այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Միջոցառման ավարտին Կաունաս քաղաքի հայ համայնքի
«Հայրենիք» երգի-պարի համույթը լիտվացի հանդիսատեսին ներկայացրեց հայկական պարարվեստը:
Հայկական երաժշտության փառատոնը, որը մեկնարկել էր մայիսի 19-ին, կազմակերպվել էր Լիվայում ՀՀ դեսպանության կողմից` Բալիս Դվարիոնասի անվան երաժշտական դպրոցի հետ համատեղ: