Ռոբերտ Լևանդովսկին բանակցություններ է վարում «Ռեալ» տեղափոխվելու շուրջ
Լեհաստանի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բանակցություններ է վարում` Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու շուրջ: Այդ մասին գերմանական «Շպիգել» ամսագրին տված հարցազրույցում ասել է 27-ամյա խաղացողի գործակալ Ցեզարի Կուխարսկին:
«Մադրիդի «Ռեալը» մի քանի շաբաթ առաջ մեր հետ կապվել է, մենք արդեն մի քանի հանդիպում ենք անցկացրել:
Դա մեծագույն ակումբ է: Մենք տեղյակ ենք պահել «Բավարիային», որ «Ռեալի» հետ բանակցություններ ենք վարել», ասել է գործակալը: