Ռուսական ընկերությունը բանակցություններ է վարում Իրանում Ту-204СМ ինքնաթիռների արտադրություն սկսելու շուրջ
Ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի մասնակիցները բանակցություններ են վարելու Իրանում Ty-204CM օդանավերի սերիական արտադրություն սկսելու շուրջ:
Ինչպես փոխանցում է Itar Tass-ը, այդ մասին հայտնի է դարձել դաշնային վարչության աղբյուրից: «Օրակարգում կանգնած է Իրանում Ty-204CM տեսակի ինքնաթիռների արտադրություն սկսելու հարցը»,-ասել է աղբյուրը: Միացյալ ավիաշինարարական կորպորացիայում հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել դրա վերաբերյալ: Հանձնաժողովի նիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 9-ին:
Նշենք, որ ավելի վաղ Իրանի իշխանությունների և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ty-204CM օդանավերի մատակարարման շուրջ, սակայն ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով գործարքը չկայացավ: Օդանավի վրա պետք է տեղադրվեր ПС-90А2 տեսակի շարժիչ, իսկ նրա վաճառքի իրավունքը պատկանում էր ամերիկյան Pratt & Whitney ընկերությանը: 2014 թվականի փետրվարին ՌԴ Արդյունաբերության նախարար Յուրի Սլյուսարը հայտարարեց, որ ПС-90А2 շարժիչը գնելու իրավունքն արդեն ձեռք է բերվել: