«Միլան»-ը բանակցություններ է վարում «Ռեալ»-ի հետ
«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյի ծառայություններով, հայտնում են իսպանական լրտավամիջոցները:
Նշվում է, որ «ռոսոներիները» արդեն բանակցություններ են սկսել «Արքայական ակումբի» հետ: Ֆուտբոլիստի տեղափոխության հարցում իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին արդեն զրուցել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ, սակայն իտալացի մասնագետը չի ցանկացել բաժանվել Կոենտրաոյի հետ: Այդուհանդերձ «Միլան»-ը չի հրաժարվում պորտուգալացի պաշտպանին ձեռք բերելու մտքից: