Կիևը և ԴԻՀ-ը ածխի մատակարարումը վերականգնելու շուրջ բանակցություններ են վարում
Կիևի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները բանակցություններ են սկսել ածխի մատակարարումը վերականգնելու շուրջ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԴԻՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյին:
«Արդեն գալիս են ածխի հետևից: Մենք պատրաստ ենք աշխատել, սակայն կանխավճարային համակարգով: Սկզբում՝ փողը, իսկ հետո՝ ածուխը»,-ասել է Զախարչենկոն:
Վերջինս նաև ընդգծել է, որ չնայած ֆինանսական սեկտորում համագործակցելու պատրաստակամությանը, Կիևի հետ քաղաքական փոխգործակցություն պետք չէ ակնկալել: