10861 դիտում
22:25 28-12-2014
Մինչ հրշեջների ժամանումը՝ Երևանում բնակիչները իրենց ուժերով կանխեցին բարձրահարկ շենքի տանիքում առաջացած հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29ա շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, այնուհետև՝ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով և մեկ ավտոսանդուղք:
Մինչ փրկարարները կժամանեին հրդեհի վայր, շենքի հարակից բնակիչները ճիշտ գործողությունների արդյունքում կարողացել են կանխել կրակի տարածումն իրենց ուժերով և միայն հրշեջների ժամանումից հետո կրակը մարվեց, և եթե բնակիչները միմյանց ձեռք մեկնելով, մի մարդու նման չպայքարեին տարածվող կրակի դեմ, ապա հնարավոր էր՝ հրշեջները ավելի բարդ հրդեհի դեմ պայքարեին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն են գործել նաև 1-04 ծառայության և 1-03 շտապօգնության աշխատակիցները՝ իրենց հերթապահ խմբերով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+