211652_close_icon
views-count149035 դիտում article-date 09:24 27-05-2016

Ինչո՞ւ է սիրված ու ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանի Lexus-ը տեղափոխվել «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Lexus մակնիշի 14 ՏԼ 384 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո վարորդին՝ սիրված ու հայտնի դերասան Հովհաննես Ազոյանին ենթարկել են բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարում էր ոչ սթափ (խմած) վիճակում: Պարզվել է նաև, որ ավտոմեքենան ԱՊՊԱ չի ունեցել: Ավտոմեքենան ոչ սթափ վարելու համար Հ. Ազոյանը ենթարկվելու է վարչական պատասխանատվության: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր