211652_close_icon
views-count37122 դիտում article-date 11:43 14-04-2020

Գիշերը կրակել են Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ. Ոստիկանության պարզաբանումը. NEWS.am

Ապրիլի 14-ի գիշերը կրակել են դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ։ Այս մասին այսօր գրել է Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Հարությունյանը։ «Երեւանում կրակոցներ են հնչել: Այսօր ժամը 02 : 30 – ի սահմաններում կրակել են Օրբելի փողոցում գտնվող սիրված դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղությամբ: Բնակարանը գտնվում է 5-րդ հարկում: Կրակոցից կոտրվել են բնակարանի պատուհանները, բարեբախտաբար, վիրավորներ չկան»,- գրել է նա։ [url=https://news.am/arm/news/572364.html?fbclid=IwAR08KiEC0kbDOHgPdF6CSPg2owt5APPnIW-ccTPgnFzXKvMyXFRvaiQQ0Po]NEWS.am[/url]-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց որ ապրիլի 14-ին` ժամը 1։42-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երեւանի Օրբելի 8 հասցեից: Հայտնել են, որ կրակել են բնակարանի պատուհանների ուղղությամբ, փամփուշտը մտել է բնակարան: «Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` 1.20-ին անհայտ անձը անհայտ զենքով կրակել է նշված բնակարանի ուղղությամբ, որի հետեւանքով գնդակը վնասել է պատուհանի ապակին, կպել բնակարանի պատին ու ընկել մահճակալի վրա: Գնդակը հայտնաբերվել եւ վերցվել է»,- ասաց Գաբրիելյանը։ Նա նշեց, որ նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու, նրան եւ զենքը հայտնաբերելու ուղղությամբ; Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր