211652_close_icon
views-count963 դիտում article-date 15:02 26-05-2016

Մայրաքաղաքում ամենօրյա աշխատանքներ են տարվում արտաքին լուսավորության ցանցում

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 16-20-ը նորերով է փոխարինվել փողոցներում, վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև բակերում, այգիներում ու պուրակներում առկա 509 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել ևս 4 փողոց: Շարունակվում են նաև Նուբարաշենի խճուղու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Նմանատիպ նյութեր