211652_close_icon
views-count1260 դիտում article-date 12:05 24-05-2016

Հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 25-ին առանձին շրջաններում, 26-28-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով, 26-ի ցերեկը նույնքան կբարձրանա: [img]/ups/images/0302644001464069601548041.jpg[/img] Երևանում մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 26-28-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վրկ: [img]/ups/images/0625107001464069590862231.jpg[/img]

Նմանատիպ նյութեր