Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Ապրիլի 13-ին շրջանների զգալի մասում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում ապրիլի 13-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
[img]/ups/images/090531600139732049713606.jpg[/img]
[img]/ups/images/0166600001397320506316015.jpg[/img]