2488 դիտում
15:45 23-05-2016
Հայաստանը Ճապոնիայից հրշեջ մեքենաների նոր խմբաքանակ կստանա. լուսանկարներ
Մայիսի 23-ին ՀՀ ԱԻ նախարարությունը հյուրընկալեց հայ-կանադական “WICASTR” ընկերության ներկայացուցիչներ` տեխնիկական բաժնի ղեկավար Դ. Էսթեվեսին, ծրագրի ղեկավար Ա. Բաբայանին և ռադիոինժեներ Գ. Հովսեփյանին: Այցի նպատակն էր քննարկել և հստակեցնել ԱԻ նախարարությանը հայ-կանադական ընկերության կողմից մոտ ապագայում տրամադրվելիք սարքավորումների շահագործման առաձնահատկությունները:
Հավատարիմ մնալով ՏՏ ոլորտի նորարարություններին զուգահեռ ընթանալու իր ռազմավարությանը՝ ԱԻ նախարարությունը զարգացնում է հնարավոր աղետի դեպքում ճգնաժամային կառավարման համակարգը: ՀՀ ԱԻ նախարարությանը Ճապոնիայի կառավարության կողմից օրերս տրամադրված շարժական կառավարման կետ հանդիսացող նոր ավտոմեքենաները ՀՀ ԱԻՆ-“WICASTR” ընկերություն համագործակցության շնորհիվ կհամալրվեն նոր ՏՏ համակարգով, որը թույլ կտա աղետի գոտում բոլոր տեսակի կապերի և հաղորդակցության միջոցների բացակայության, էլեկտրաէներեգիայի և տեսաձայնային միջոցների խափանման պարագայում 3 կմ շառավղով ստեղծել «արտակարգ» կապի տիրույթ: Սարքը հանդիսանում է 2 տերաբայթ հիշողությամբ կուտակիչ, որում զետեղված տեղեկությունը, տեսաձայնային ուղերձները կարող են հասանելի լինել տիրույթում գտնվող յուրաքանչյուր քաղաքացու, ով «Smart» սարքավորումով միացել է ցանցին: «Smart» սարքավորման և կառավարման կետի միջև կապը հաստատվում է WiFi տեսակի կապի միջոցով: 3 կմ շառավղով ծածկույթ ստեղծող ալեհավաքը թույլ կտա ապահովել 100 մեգաբիթ արագություն: Ռադիո տիրույթում գտնվողները կարող են նաև կապ հաստատել միմյանց միջև` տեսաձայնային և/կամ հաղորդագրությունների տարբերակով: Համակարգը հնարավորություն է ընձեռում շուրջ 200 քաղաքացու միաժամանակյա կապ հաստատել կառավարման կայանի հետ և միմյանց միջև:
Նախատեսվածի համաձայն` ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրված գործողությունների կառավարման «Միթսուբիշի» մակնիշի 6 ավտոմեքենաները համալրվում են աղետի գոտում աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և արտակարգ իրավիճակների ժամանակ դեպքի վայրում կծառայեն որպես՝ ՀՀ ԱԻՆ շարժական կառավարման կետ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կառավարման կետ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ շտաբ, հոգեբանական ծառայություն, ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության կառավարման կետ, շարժական լրատվական կենտրոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1288 դիտում
14:25 07-04-2021
Առաջիկայում Հայաստանը Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ կստանա. պատվաստումների գործընթացը շարունակվում է
16139 դիտում
15:52 13-10-2021
Հայաստանը շուտով կստանա չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակ
1314 դիտում
23:22 13-04-2014
Իրաքը կստանա ռուսական ուղղաթիռների նոր խմբաքանակ
Այս բաժնից
1501 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
937 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am