Իրաքը կստանա ռուսական ուղղաթիռների նոր խմբաքանակ
Իրաքյան ԶԼՄ-ները, հղում անելով ռուսական զենք վաճառող կազմակերպությունների աղբյուրներին տեղեկացնում են , որ ռուսական ուղղաթիռների հաջորդ խումբաքանակը Իրաք կհասնի հունիսին:
Ավելի վաղ Իրաքը Ռուսաստանի հետ կնքել էր 43 ուղղաթիռներ գնելու մասին պայմանագիր մոտ 4.2 միլիարդ դոլար արժողությամբ, այդ թվում նաև Մի 35 և Մի 28 43 ուղղաթիռներ:
Առաքումը պետք է ավարտվի մինչև 2016 թվականը: Ուղղաթիռներն օգտագործվելու են ահաբեկչության դեմ պատերազմում: