Վարշավայի գագաթնաժողովում բեկումնային որոշումներ են կայացվելու. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Վարշավայում հուլիսի 8-9-ը անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կայացվելու են բեկումնային որոշումներ: Նման հայտարարությամբ է հանդես եկել հյուսիսատլանտան դաշինքի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը, հաղորդել է «Ռադիո Վարշավա»-ն:
Սթոլթենբերգի խոսքով՝ գագաթնաժողովում կսահմանվեն անվտանգության ոլորտում առկա իրավիճակներին հարմարվելու կարևոր դիրքորոշումները, ներառյալ Ռուսաստանի հարցում:
Նա, մասնավորապես, ընդգծել է Եվրոպայի արևելյան մասում ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդման անհրաժեշտությունը, որպեսզի հստակ ազդանշան տրվի, որ այդ տարածքում ցանկացած երկրի վրա հարձակումը նշանակելու է հարձակում ՆԱՏՕ-ի վրա:
Սթոլթենբերգի խոսքով՝ մի քանի անամ պետություններ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Գերմանիան արդեն հաստատել են դաշինքի արևելյան ճակատն ամրապնդելու իրենց մտադրությունը: