ՆԱՏՕ-ի պատրաստվածության բարձրացումը անհրաժեշտություն է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Հունիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լեհաստանի հարավ-արևմտյան Ժագան պոլիգոնում, որտեղ անցկացվում են դաշինքի նոր բազմազգ հարվածայի ուժերի առաջին զորավարժությունները, հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը անվտանգության ոլորտում փոփոխվող իրավիճակում սկսել է հարմարվել այդ փոփոխություններին և կշարունակի դա անել:
Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, Ստոլտենբերգը` Լեհաստանի ՊՆ ղեկավար Տոմաշ Սեմոնյակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժսմանակ նշել է, որ ՆԱՏՕ-ի պատրաստվածության բարձրացումը անհրաժեշտություն է, որպեսզի դաշինքը ապագայում ի վիճակի լինի պաշտպանել իր բոլոր անդամներին: