«Բարսելոնան» ռեկորդային պայմանագիր կնքեց Nike ընկերության հետ
«Բարսելոնան» 10 տարով նոր պայմանագիր կնքեց Nike ընկերության հետ: Մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտը կատալոնացիները տարեկան կվաստակեն 80-85 մլն եվրո, իսկ դրանից հետո` 105-ական մլն եվրո:
Բացի այդ, ընկերությունը ակումբին զիջել է ֆիրմային խանութները արտոնագրման իրավունքը, որը «Բարսելոնային» կարող է լրացուցիչ մոտ 50 մլն եվրոյի եկամուտ բերել:
Այդպիսով, այդ պայմանագիրը կարող է դառնալ ֆուտբոլի պատմության մեջ ակումբի և տեխնիկական հովանավորի միջև կնքված ամենաթանկ համաձայնագիրը` գերազանցելով «Մանչեսթեր Յուայթեդի» պայմանագիրը adidas-ի հետ:
Նշենք, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» աշխարհում ամենաշատ մարզաշապիկ վաճառած ակումբն էր: