Nike-ը մտադիր է ցմահ պայմանագիր կնքել Ռոնալդուի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարզահագուստ արտադրող Nike ընկերությունը մտադիր է «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ցմահ պայմանագիր կնքել:
Վերջերս ընկերությունը պորտուգալացու հետ մինչև 2021 թվականը գործող` ավելի լավ պայմաններով համաձայնագիր է ստորագրել: Սակայն այժմ կողմերը պատրաստվում են նոր պայմանագիր կնքել:
Նշենք, որ ավելի վաղ Nike-ը ցմահ պայմանագրեր է ստորագրել ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի և բրազիլացի Ռոնալդոյի հետ: