Սաուլ. Թող «Ռեալը» ապացուցի, որ ուժեղ է մեզանից
«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը անդրադարձել է «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը կկայանա մայիսի 28-ին:
«Եթե «Ռեալը» բոլորից ուժեղ է, թող դա ապացուցի խաղադաշտում: Գալիք հանդիպումը Լիսաբոնի եզրափակչի համար վրեժխնդրության շանս չէ, դա պատմություն կերտելու շանս է:
«Ատլետիկոն» լավագույն տեղն է, որտեղ կարելի է աճել որպես ֆուտբոլիստ: Շատ ուրախ եմ հետագայում էլ կրել այս ակումբի մարզշապիկը, այստեղ լինելը պարզապես երազանք է:
Ես վստահ եմ Սիմեոնեի մեջ, նա ինձ է վստահում, և դա ինձ հնարավորություն է տալիս կատարելագործվել», ասել է Սաուլը:
Նշենք, որ այս մրցաշրջանում 21-ամյա Սաուլը «Ատլետիկոյի» կազմու Պրիմերայում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: