211652_close_icon

Լավրովն ու Քերրին հեռախոսազրույց են ունեցել

views-count2023 դիտում article-date 15:18 19-05-2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյն Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել, նշված է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, նրանք քննարկել են Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիներ: Կողմերը պայմանավորվել են, որ երկու երկրների զինվորական ներկայացուցիչները մշակեն կոնկրետ քայլեր, որոնք առավել արդյունավետություն կունենան Սիրիայում հրադադարի կողմնակիցների ու այն չընդունողների միջև տարաձայնությունը վերացնելու հարցում: Բացի այդ, քննարկվել են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր