211652_close_icon
views-count108566 դիտում article-date 17:05 17-05-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի Ջաբրայիլի պաշտպանական դիրքերից. օր ու գիշեր սահմանը պահող առյուծ-զինվորներն ասում էին. «Թող որոշ ասֆալտի-ֆիդայիններ խառնակչությամբ չզբաղվեն»

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ներկայացնում է բացառիկ ֆոտոռեպորտաժ՝ օրերս արված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ջաբրայիլի հայտնի առաջնագծից, արտեղ պայմանագրային զինծառայողը, Արցախի պաշտպանության բանակի սպան, կամավորականն ու Երկրապահ կամավորականների միության անդամներն իրար թև ու թիկունք կանգնած՝ ամեն վայրկյան պատրաստ են արժանի հակահարված տալ հակառակորդին, եթե նա կրկին անգամ փորձի իր կեղտոտ ներկայությամբ ապականել Արցախի սահմանները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հակառակորդի հենց քթի տակ ծառայություն կատարող զինվորն ու կամավորականը ժողովրդին հավաստիացնում էին. «Մենք ամուր ենք և ոչ մի քաղաքական մուտիլովկաներ չեն կարող սասանել մեր շարքերը, քանի որ մեր գործն արդար է և հանուն այդ արդարության պատրաստ ենք մինչև վերջին շունչը պահել հողը հայրենի, իսկ որոշ կեղծ ֆիդայիններ թող չփորձեն զինվորի, Արցախի պաշտպանության բանակի սպայի և երկրապահի միջև սեպ խրել: Միևնույն է, որոշ ժամանակ հետո վստահ ենք, ամրագրելու ենք խաղաղությունը ու արդեն այդ ժամանակ այդ սուտի ֆիդայինները ի՞նչ երեսով են նայելու կռվող տղերքին, ժողովրդի աչքերին: Առաջնագծից հորդորում ենք ձեզ, ա՛յ ասֆալտի վայ-ֆիդայիններ, թարգեք ձեր մուտիլովկաներն ու աբիժնիկությունը ու իմացեք՝ առաջնագիծը պահում ենք Հայաստանի և Արցախի բանակի սպաների, կամավորականների ու երկրապահների հետ, իսկ եթե հարկ է լինում, տեղում այցելում են Հայաստանի և Արցախի նախագահները, պաշտպանության նախարարները և բոլոր հարցերը տեղում լուծում են ստանում, այլ ոչ թե որոշ, կրկնում ենք, ասֆալտի ֆիդայինների նման նախանձից ընկնում են խարդավանքների գիրկը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 621+
621+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր