211652_close_icon
views-count73237 դիտում article-date 18:12 08-06-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Արցախի պաշտպանական դիրքերից. առյուծ զինվորներն ու սպաները պարգևատրվեցին «Արծիվ մահապարտների միության» կողմից

Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ԼՂՀ ՊԲ պաշպանական շրջանում իրենց վստահված տեղամասում թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալու, մարտական հանձնարարությունները պատշաճ կատարելու, և հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած նվիրվածության համար «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի կողմից ղարաբաղյան պետերազմի վետերան «Միջազգային անվտանգության Ասպետաց ակադեմիայի» և «Արծիվ մահապարտների միության» միասնական` հայրենիքի պաշտպանության համար «Մեծն Տիգրան» շքանշանով պարգևատրվել են. ԼՂՀ ՊԲ 5-րդ պաշտպանական շրջանի N զորամասի 4-րդ գումարտակի հրամանատար, մայոր Արթուր Մկրտչյանը, գումարտակի շտաբի պետ , կապիտան Ռուբիկ Հակոբյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Էդվարդ Եղիազարյանը, նույն գումարտակի 11-րդ վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Գեղամ Պողոսյանը, նույն գումարտակի 11-րդ վաշտի շարքային Գոռ Մանուկյանը: «Արծիվ մահապարտ» մեդալով պարգևատրվել են. Թալիշի Վ.Օհանյանի անվան ջոկատի մարտիկ Արնդրանիկ Սեդրակյանը, Արցախի թեմի Վաղուհասի և Դադիվանքի եկեղեցիների քահանա Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, Չարեքթար համայնքի ղեկավար, Աշխարահորային Կամո Ցաքանյանը: «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ պատվոգրով պարգևատրվել են. ԼՂՀ ՊԲ N զորամասը, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի «Արծիվ մահապարտ» Վանյա Օհանյանի անվան ջոկատը, Քարվաճառի ՎՇ Շահումյանի տարածաշրջանի Չարեթար համայնքը, ԼՂՀ ՊԲ N զորամասի 4-րդ գումարտակի ժամկետային ծառայողները, շարքայինները՝ 11-րդ վաշտից Նարեկ Գյանջումյանը, Սամվել Վարդանյանը, Նարեկ Քոչարյանը, Սերյոժա Սաֆյանը, Էդգար Ենգոյանը, Վաչե Պողոսյանը, Սուրեն Մաղաքյանը, Ֆրունզ Շահինյանը, Սարգիս Ժամհարյանը, Նարեկ Դավթյանը, 10-րդ վաշտից Սեյրան Հակոբյանը, Չարեքթարի բնակիչ աշխարհազորայիններ՝ Գևորգ Մովսիսյանը, Ալիկ Սևյանը, Վաչագան Ցաքանյանը, Արմեն Սիրունյանը, Սերոբ Ադամյանը, Դանիել Մարտիրոսյանը, Ժյուլվեռն Սևյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերոսներին մեդալներն ու պատվոգրերը հանձնեց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ- մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ով հերթական անգամ միության մի խումբ անդամների հետ այցելել էր առաջնագիծ: Նրանց հետ էր նաև Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, գործարար Գարիկ Գրիգորյանը, ով հերթական անգամ դատարկաձեռն չէր այցելել առյուծ տղերքին` նրանց հանձնելով զինվորի համար դիրքերում օգտագործվող առաջին անհրաժետշության պարագաներ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 346+
346+

Նմանատիպ նյութեր